top of page

ՀԱՊԿ երկրների ղեկավարները առցանց հանդիպում կանցկացնեն. կազմակերպիչը Հայաստանն է



Պուտինը երկարատև հեռախոսազրույց է ունեցել Տոկաևի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ТАСС լրատվական գործակալությունից։


Պուտինը ընդունել է Տոկաևի առաջարկը՝ առաջիկա օրերին ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ տեսակոնֆերանս անցկացնելու վերաբերյալ։


Հիշեցնենք, որ Ղազախստանում բողոքի ակցիաները սկսվել են նոր տարվա առաջին օրերին։ Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները բողոքի ցույցերի են դուրս եկել հեղուկ գազի գնի կրկնակի թանկացման դեմ, ինչը Էներգետիկայի նախարարությունը բացատրել է նրանով, որ հունվարի 1-ից էլեկտրոնային բորսայում գները սկսել են ձևավորվել առաջարկի և պահանջարկի հիման վրա։

1/1815
bottom of page