top of page

Պորոշենկոն սուրբծննդյան երգ է կատարել դատարանի դահլիճում (տեսանյութ)


Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն և նրա կողմնակիցները սուրբծննդյան երգ են կատարել դատարանի դահլիճում, որտեղ երկուշաբթի պետք է հնչեր պետական դավաճանության մասին գործով որոշումը։


Պորոշենկոն փաստաբանների, լրագրողների և օպերատորների հետ երգել է «Добрый вечер тоби, пане господарю» երգը։

Ուկրաինայի նախկին նախագահի նկատմամբ խափանման միջոցի ընտրությունը հետաձգվել է մինչև հունվարի 19-ը։ Երգը կատարվել է, մինչ ներկաները սպասում էին վճռի հրապարակմանը։




bottom of page