top of page

ԱՀԿ փորձագետը՝ կորոնավիրուսի համավարակի ավարտի մասին



Աշխարհը հեռու է կորոնավիրուսի համավարակի ավարտից, սակայն ունի միջոցներ այն հաղթահարելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների հարցերով ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը:


«Կարծում եմ՝ մենք չենք գտնվում համավարակի վերջում, մենք անգամ մոտ չենք ավարտին: Սակայն մենք գիտության շնորհիվ շատ ավելի լավ միջոցներ ունենք, քան ունեինք դրանից առաջ: Մենք ավելի լավ ենք հասկանում՝ ինչպես վարվել վիրուսի հետ: Սակայն բոլոր երկրները բավարար հավաքական ցանկություն չեն դրսևորում՝ իրականացնելու համընդհանուր ու կայուն ծրագրեր վիրուսի դեմ պայքարում»,- ասել է նա:


1/1814
bottom of page