ՆԵՆՍԻ ՓԵԼՈՍԻՆ ԳԱԼԻՍ Է ՀԱՅԱՍՏԱՆ
Ամերիկյան Politico պարբերականը հայտնում է, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին այս շաբաթ կգա Հայաստան և կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնյաների հետ։ Համաձայն հաղորդման, Փելոսին Հայաստան կգա կոնգրեսական Ջեքի Սփեյերի հետ։
Փելոսին Հայաստանում կլինի այս շաբաթվա վերջին։