top of page

ԱՄՆ-ն առաջիկայում կարող է հայտարարել Պեկինի Օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտի մասին


ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմն, ինչպես սպասվում է, շուտով կհայտարարի Պեկինի Օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտի մասին: Դեկտեմբերի 5-ին այդ մասին հայտնել է CNN-ը: Հեռուստաալիքի տվյալներով՝ խոսքը կարող է վերաբերել Օլիմպիական խաղերում ամերիկացի պաշտոնատար անձանց լիակատար բացակայությանը:


Այդ որոշումը կարող է թույլ տալ հստակ նախազգուշացում հղել Չինաստանին և, ըստ որում, ամերիկացի մարզիկներին չզրկել մրցումներին մասնակցելու հնարավորությունից: Ինչպես սպասվում է, բոյկոտի մասին հայտարարությունը տեղի կունենա այս շաբաթ: Ավելի վաղ այս թեմայի շուրջը լրագրողների բազմաթիվ հարցերին Բայդենը խուսափել է պատասխանից:

bottom of page