Առևտուրը վերականգնվում է ոչ միայն ՌԴ-ի, այլ նաև ԵԱՏՄ մյուս երկրների հետ. Փաշինյան
Անցյալ տարվա տնտեսական սահմանափակումներից հետո Եվրասիական միությունում առևտուրը վերականգնվում է։ Անդ մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հունվար-սեպտեմբերին Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալներն աճել են 27,4 տոկոսով։ Արտահանումը Բելառուս աճել է գրեթե 20%-ով, Ղրղզստան՝ գրեթե 50%-ով, Ղազախստան՝ մոտ 90%-ով:
Վարչապետի խոսքով` անհրաժեշտ է հետագա քայլեր ձեռնարկել առևտրային հոսքերի պարզեցման ուղղությամբ՝ պահպանելով դրանց արդյունավետությունը։