ՀՀ վարչապետն ընդունել է Բաքվի կողմից Երևանին առաջարկված հինգ հիմնական սկզբունքները. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները գործնական բանակցություններ են վարելու խաղաղ պայմանագրի շուրջ՝ հիմնված Բաքվի առաջարկած և Երևանի կողմից ընդունված հինգ սկզբունքների վրա, հաղորդում է Interfax.az-ը։
«Այս հինգ սկզբունքները ներառում են երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչումը, տարածքային պահանջներից փոխադարձ հրաժարումը, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, սահմանների սահմանազատումը և հաղորդակցությունների բացումը։
Այս սկզբունքներն առաջարկվել են Հայաստանին Ադրբեջանի կողմից։ Հայաստանի վարչապետն ընդունել է դրանք։ Դա վերահաստատվեց երկու օր առաջ Բրյուսելում մեր հանդիպման ժամանակ։ Մեր արտգործնախարարները գործնական բանակցություններ կսկսեն համաձայնագրի տեքստի շուրջ՝ հիմնվելով այս հինգ սկզբունքների վրա»,- Իտալիայում լրագրողներին ասել է Ալիևը։