Փարիզում քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հարցը
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը և պաշտպանության նախարար Ֆլորենս Պարլին Փարիզում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և պաշտպանական գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ քննարկել են միջազգային օրակարգի մի շարք հարցեր, այդ թվում՝ Հարավային Կովկասում տիրող իրավիճակը:
Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդմամբ՝ հանդիպմանը նախարարներն անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Ֆրանսիայի և Ռուսաստանի համատեղ ջանքերի կարևորությանը՝ հասնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության։
Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև իրավիճակը Աֆղանստանում, Սիրիայում, Բելառուսում, Ուկրաինայում և Իրանում։