Թուրքական դատարանն Օսման Քավալայի գործով որոշում է կայացրել
Ստամբուլի 13-րդ ծանր հանցագործությունների դատարանը վճռել է շարունակել անազատության մեջ պահել թուրք գործարար և հայտնի իրավապաշտպան Օսման Քավալային, որը դատապարտվել է 2013 թվականի ամռանը տեղի ունեցած Գեզիի այգու հակակառավարական ցույցերի գործով. փոխանցում է Ermenihaber-ը։
Սա եղել է թուրքական դատարանի առաջին վճիռը, որը կայացվել է Օսման Քավալային ազատ արձակելու վերաբերյալ՝ ՄԻԵԴ-ի որոշումը չկատարելու համար, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հայտարարությունից հետո։
Հիշեցնենք, որ Թուրքիայում հայտնի գործիչ Օսման Քավալան կալանավորվել է 2017 թվականին։