Omicron շտամով վարակման նոր դեպքերը՝ Վրաստանում
Վրաստանում հայտնաբերվել է Omicron կորոնավիրուսային շտամով վարակման 51 դեպք, Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։
Նրա խոսքով, երկրում հայտնաբերված 51 դեպքից հինգը մինչև 18 տարեկան են:Նրանցից մեկը երեք տարեկան երեխա է։ Ըստ Գամկրելիձեի՝ երեխայի հիվանդությունն ասիմպտոմատիկ է: