top of page

Օմիկրոնի երկու նոր տարատեսակ` Լեհաստանում



Կորոնավիրուսի օմիկրոն շտամի երկու նոր տարատեսակ են հայտնաբերել Լեհաստանում: Այդ մասին, հայտնել Է երկրի առողջապահության փոխնախարար Վալդեմիր Կրասկան՝ հանդես գալով Լեհական ռադիոյի եթերում:


«Մենք ներկայում արդեն ունենք օմիկրոն շտամի երկու նոր ենթատեսակ, որոնք դիտարկվում են մեր երկրում»,-ասել Է Կրասկան:


Նա նշել Է, որ առողջապահության նախարարությունը դեռ չգիտի, թե այդ տարատեսակներն ինչպես «կպահեն իրենց եւ հիվանդությանն ինչպիսի ընթացք կտան»:


«Կորոնավիրուսն այդքան հեշտությամբ չի հեռանա մեր ամենօրյա կյանքից: Ես կարծում եմ, որ որոշ սովորույթներ, որոշ կանոններ, որոնց մենք ընտելացել ենք, այսինքն՝ դիստանցիան, ախտահանումը, դիմակը, դրանք պետք Է մնան մեզ հետ, կարող Է, ոչ մշտապես, բայց, իհարկե, ավելի տեւական ժամկետով»,-եզրափակել Է Կրասկան:


Միեւնույն ժամանակ նա նշել Է, որ օմիկրոնը կազմում Է կորոնավիրուսի՝ Լեհաստանում հայտնաբերված բոլոր դեպքերի արդեն 96 տոկոսը:


Համավարակի սկզբից ի վեր Լեհաստանում գրանցվել Է կորոնավիրուսի ավելի քան 5,4 միլիոն դեպք, COVID-19-ով ախտահարված ավելի քան 108 հազար պացիենտ մահացել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

bottom of page