top of page

Նորվեգիան լավագույնն է Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերում



Չինաստանի մայրաքաղաք Պեկինում կայացել է ձմեռային 24-րդ օլիմպիական խաղերի փակման արարողությունը:


Մասնակից երկրների դրոշները օլիմպիական մարզադաշտ դուրս բերելուց հետո սկսվեց խաղերի վերջին մրցանակակիրների պարգևատրությունը: Մեդալների ընդհանուր քանակով առաջին տեղը գրավեց Նորվեգիայի օլիմպիական թիմը, որը Պեկինից տուն կվերադառնա 37 մեդալով: Այդ արդյունքով երկրորդ տեղում Ռուսաստանի թիմն է` 32:


Ոսկե մեդալների քանակով առաջին տեղում կրկին Նորվեգիան է` 16: Այնուհետև հաջորդում են Գերմանիան` 12 ոսկե մեդալ, Չինաստանը` 9, ԱՄՆ-ն, Շվեդիան, Նիդեռլանդները` 8-ական:


Նշենք, որ Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանից մասնակցեցին 5 մարզիկ-մարզուհի, ովքեր հանդես եկան դահուկավազքի և գեղասահքի մրցումներում:


Մեդալները հանձնելուց հետո սկսվեց խաղերի փակման բուն արարողությունը: Հաջորդ, թվով 25-րդ օլիմպիական խաղերը կկայանան իտալական Միլան և Կորտինա դ’Ամպեցո քաղաքներում, 2026թ փետրվարի 6-22-ը:

bottom of page