top of page

Ուկրաինայի համար կա ռազմական սպառնալիք, չի կարելի լռել․ Գերմանիայի կանցլեր


Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն անվտանգության հարցով Ռուսաստանի և Արևմուտքի երկրների շփումներն անվանել է «մեկ քայլ առաջ». այդ մասին նա հայտնել է Վաշինգտոնում:


Շոլցը նշել է, որ Գերմանիան Ռուսաստանին ազդանշան է հղում այն մասին, որ նա բարձր գին կվճարի Ուկրաինա ներխուժելու դեպքում, այդուհանդերձ Գերմանիան ձեռնարկում է բոլոր հնարավոր ջանքերը դիվանագիտական ուղիներով։ Ինչպես նշել է Շոլցը, Գերմանիան պատրաստ է շարունակել երկխոսությունը ԵԱՀԿ շրջանակում, ինչպես նաև նորմանդական ձևաչափում։


«Ուկրաինայի համար կա ռազմական սպառնալիք, դա Եվրոպայում անվտանգության լուրջ սպառնալիք է։ Չի կարելի լռել, դա ակնհայտ է», - ասել է Շոլցը Վաշինգտոնում մամուլի ասուլիսի ժամանակ։


Գերմանիան չի մերժել Մեծ Բրիտանիային Ուկարինա ռազմական բեռներ տեղափոխելու համար իր օդային տարածքն օգտագործելու հարցում։ Բրիտանական իշխանությունները Բալթիկ ծովով երթուղի են ընտրել անձամբ, ասել է Շոլցը։


Ավելի վաղ Վաշինգտոնում բանակցություններ էին կայացել Շոլցի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի միջև, կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ուկրաինական ճգնաժամը, կորոնավիրուսային պանդեմիայի դեմ պայքարը և կլիմայի պաշտպանությունը։


Գերմանիայի կանցլերը փետրվարի 15-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

bottom of page