Քիմ Քարդաշյանին նորից մեղադրել են Բյանկա Սենսորիին պատճենելու մեջ
Քիմ Քարդաշյանին մեղադրել են նախկին ամուսնու՝ Քանյե Ուեսթի կնոջը՝ Բյանկա Սենսորիին պատճենելու մեջ նրա վերջին բաց ֆոտոշարքում։
Ռեալիթի-շոուի աստղը ցուցադրել է ճոխ դեկոլտեն կրոպ-տոպով եւ սթրինգներով գիշերն անտառում։ Քիմի գլխին դիմակ-գլխարկ է՝ բալակլավա։ Սպիտակ սթրինգները կողքից կապված են բարակ կապերով, իսկ կերպարն ավարտել է դարչնագույն երկարաճիտ կոշիկներով, որոնք հասնում են ձկնամկանին։
Բաց հագուստը համեմատել են 29-ամյա Սենսորիի սադրիչ նորաձեւ նախընտրությունների հետ։
Շատ երկրպագուներ նշել են, որ Քիմը, ըստ երեւույթին, նմանակում է ավստրալացի ճարտարապետին։
«Բյանկան բազմապատկվել է», «Ոնց որ Yeezy-ի ոճով լինի»։ Մյուսները նրան համեմատել են Doja Cat-ի հետ։ «Հիմա նա կարծում է, թե Doja Cat-ն է»։ «Այ աղջիկ, գնա քնելու»։
Բյանկան անցյալում նույնպես ներկայացել էր նման կերպարով, նա հագել էր սթրինգներ եւ սեւ դիմակ-բալակլավա։
Առաջին անգամ չէ, երբ Քիմին մեղադրում են Բյանկային պատճենելու մեջ։ Օգոստոսին SKIMS-ի հիմնադիրը ինսթագրամում տեղադրել էր գլամուրային լուսանկարներ հանդուգն սպիտակ տրիկոյով եւ զուգագուլպաներով։ Հագուստը շատ նման էր Բյանկայի նախընտրած լողազգեստի եւ զուգագուլպաների համարձակ համադրությանը։