top of page

Սպառնալիքների պատճառով Ջորջիա նահանգում քվեարկությունը ընդհատվել է

ԱՄՆ Ջորջիա նահանգում քվեարկությունն ընդհատվել է պայթյունի  վտանգի պատճառով:


Ջորջիայի Ֆուլթոն շրջանում նախագահական ընտրությունների քվեարկությունը, որը 2020 թվականի ընտրություններից հետո դատական ​​գործընթացների կենտրոնում էր, ընդհատվել է սպառնալիքների պատճառով, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։

Շրջանի գրանցումների և ընտրությունների տնօրեն Նադին Ուիլյամսը ասել է, որ իշխանությունները հինգ հաղորդում են ստացել ռումբի սպառնալիքի մասին, և շրջանի երկու տեղամաս ժամանակավորապես տարհանվել են մոտ 30 րոպեով:


«Բարեբախտաբար, այդ ընտրատեղամասերը այժմ աշխատում են, իսկ տարածքները հսկվում են անվտանգության աշխատակիցների կողմից», - ասել է Ուիլյամսը: Նա հավելել է, որ սպառնալիքներն արժանահավատ չեն թվացել։

Շրջանի ղեկավարությունը ամեն ինչ անում է, որ երեքշաբթի երեկոյան` թեկուզ ուշ ժամի փակված  ընտրատեղամասերը վերաբացվեն:

1/1788
bottom of page