top of page

Գուրգեն Արսենյանը ՌԴ պետդումայում փոխանցել է Անդրանիկ Քոչարյանի ջերմ բարեմաղթանքները

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Nov 1, 2024
  • 1 min read

Ռուսաստանում ՀՀ դեսպանատնից հայտնում են.

«Հոկտեմբերի 31-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում ունեցավ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահ Վիկտոր Բուլավինի հետ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Կոմիտեի նախագահի տեղակալ Վիկտոր Բոնդարևը և Կոմիտեի անդամ Կրիմ Կազանոկովը։

Հանդիպման սկզբում դեսպան Արսենյանը զրուցակցին փոխանցեց Հայաստանի Հանրապետության ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ջերմ բարեմաղթանքները։

Փոխըմբռնման և կառուցողական աշխատանքի պատրաստակամության մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվեցին անվտանգային ոլորտում միջխորհրդարանական փոխգործակցությանը վերաբերող հարցեր՝ ընդգծելով նշյալ ոլորտում միջխորհրդարանական ​​երկխոսության շարունակականության պահպանման կարևորությունը»։ 

bottom of page