ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է Հայաստանում Արևմուտքի գործունեության «ապակայունացնող» բնույթի մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ճեպազրույցի ժամանակ մեղադրել է արևմտյան երկրներին «իրենց գործունեության ապակայունացման» մեջ թե՛ Հայաստանում, թե՛ Հարավային Կովկասում։
Այսպես, նա մեկնաբանել է ադրբեջանցի լրագրողի հարցը, որը դժգոհություն է հայտնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ծրագրերից, որը նախատեսում է ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանում կիբերանվտանգության, էներգետիկայի և սահմանային անվտանգության նկատմամբ։
Բացի դրանից, ադրբեջանցի լրագրողը դժգոհություն է հայտնել ամերիկյան կազմակերպության՝ Հայաստանի ֆինանսավորումն ավելացնելու մտադրության առնչությամբ։
«Սա ուղղակի հաստատում է Արևմուտքի գործունեության ապակայունացնող բնույթը թե՛ Հայաստանում, թե՛ ամբողջ Հարավային Կովկասում»,-նշել է Մարիա Զախարովան։
Ըստ նրա՝ անհնար է չտեսնել այս փաստերը, հնարավոր չէ չտեսնել այս միտումները, և անհնար է չտեսնել հարևան պետությունների և աշխարհի այլ երկրների փորձը, որտեղ արդեն նման փորձեր են արվել:
Նա հավելել է, որ «դրանից կարող էին խուսափել նրանք, ովքեր ազգային ուղղվածություն ունեցող քաղաքականություն են վարում, պատմություն գիտեն, ազգային շահերից ելնելով, ժամանակավոր աշխատողներ չեն, պարզապես քաղաքական PR գործիչներ չեն, այլ իրենց երկրի ու ժողովրդի մասին մտածող իսկապես պետական այրեր են»: