124-ամյա չինուհին պատմել է երկարակեցության գաղտնիքի մասին
Չինաստանի բնակչուհի Ցի Չայշին նշել է 124-ամյակը՝ դառնալով աշխարհի ամենատարեց բնակիչներից մեկը, գրում է South Morning China Post-ը:Այնուամենայնիվ չինուհու տարիքը Չինաստանից դուրս գտնվող արտասահմանյան կազմակերպությունների կողմից պաշտոնապես չի հաստատվել՝ չնայած, որ կնոջ ծննդյան տարեթիվը գրանցված է երկրի տնային տնտեսությունների գրանցման համակարգում:1901 թվականին՝ Ցին դինաստիայի օրոք, ծնված կինը որպես երկարակեցության գաղտնիք է նշել լավ սնունդը, մասնավորապես՝ խոզի մսով, ճարպով բրինձը, ու կյանքի հանդեպ դրական վերաբերմունքը: Կնոջ խոսքով՝ ինքը երբեք չի բողոքում և յուրաքանչյուր անհաջողությունից հետո, պահպանում է կյանքի հանդեպ դրական վերաբերմունքը:
Նա սնվում է օրական երեք անգամ, զբոսնում է ուտելուց հետո և քնում է երեկոյան ժամը 8-ի սահմանում: Ցին կարողանում է ինքնուրույն սանրել մազերը, կրակ վառել և սագերին կերակրել, նույնիսկ աստիճաններով հեշտությամբ բարձրանալ: