top of page

Բրյուս Ուիլիսի ընտանիքը նախատեսում է հատուկ Սուրբ Ծննդյան տոնակատարություն՝ դեմենցիայի դեմ նրա պայքարի ֆոնին

Բրյուս Ուիլիսի ընտանիքը պատրաստվում է հատուկ Սուրբ Ծննդյան տոնակատարություն կազմակերպել ճակատաքունքային դեմենցիայի դեմ նրա պայքարի ֆոնին:

Նրա նախկին և ներկայիս կանայք՝ Դեմի Մուրը և Էմմա Հեմինգը, ինչպես նաև նրանց դուստրերը «ծրագրում են այս Սուրբ Ծնունդն իսկապես առանձնահատուկ դարձնել», - ասել է աղբյուրը In Touch-ին:

Նրա խոսքով՝ Բրյուսի ընտանիքը դեռ «աղոթում է հրաշքի համար» և հույս ունի, որ նրա կենդանության օրոք կգտնվի «հիվանդության բուժումը»։ Բայց առայժմ նրանք «հիմնականում կենտրոնացած են Բրյուսի հետ ժամանակ անցկացնելու վրա, քանի դեռ կարող են», - ավելացրել է աղբյուրը: «Այդ պահին նրա հետ շփվելու յուրաքանչյուր վայրկյան յուրահատուկ է դառնում»։

«Երաժշտություն կլսեն, հին լուսանկարներ ու տեսանյութեր կնայեն։ Նրանք սիրում են միասին հավաքվել որպես ընտանիք»,- ասել են նրանք:


bottom of page