Նորզելանդացին հանուն գումարի 1 օրում 10 մարդու փոխարեն պատվաստվել է ընդդեմ COVID-19-ի
Նոր Զելանդիայում բժիշկներին տարբեր անուններ ներկայացած տղամարդը մեկ օրում տասը պատվաստում է ստացել կորոնավիրուսի դեմ, ինչից հետո առողջապահության նախարարությւոնը հետաքննություն է սկսել. այդ մասին հաղորդել է Stuff-ը:
Հայտնի է, որ նորզելանդացին, այցելելով տարբեր բուժկետեր, ստացել է Pfizer-ի ներարկումներ՝ օգտագործելով տարբեր մարդկանց փաստաթղթեը և ներարկումների համար գումար ստանալով։
Իմունականխարգելման կենտրոնի տնօրեն Նիկի Թերների խոսքով՝ մեծ քանակությամբ պատվաստանյութերի նկատմամբ մարդու օրգանիզմի արձագանքի մասին տվյալներ չկան: