Նոր Զելանդիայում հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել
Հորդառատ անձևրևները հեղեղումներ են առաջացրել Նոր Զելանդիայի Հարավային կղզու հյուսիսարևմտյան ափին գտնվող Բուլեր շրջանի մի քանի քաղաքներում։ Ինչպես հինգշաբթի տեղեկացրել են շրջանի արտակարգ իրավիճակների վարչությունում, Սեդոնվիլ, Մոկիհինուի և Վեսթպորտ քաղաքների բնակիչներին տարհանում են. փոխանցել է TASS-ը։
«Ըստ կանխատեսումների՝ Վեսթպորտի մեծ մասը գիշերը կհայտնվի հեղեղման գոտում, և մենք բնակիչներին պարտադիր տարհանում ենք», - նշված է գերատեսչության հայտարարությունում, որը հրապարակվել է նրա ֆեյսբուքյան էջում։ Նշվում է նաև, որ մասամբ հեղեղվել են ցածրադիր Սեդոնվիլ և Մոկիհինուի քաղաքները։ Դրանց բնակիչները տարհանվել և տեղավորվել են հատուկ կենտրոններում, որոնք հարմարեցվել են շրջանային վարչությունների շենքերում։