Նորվեգիայի բանակում ներքնազգեստի պակաս է առաջացել. զորացրվողները պարտավոր են հանձնել հին ներքնազգեստ
Նորվեգիայի բանակը ներքնազգեստի պակասի է բախվել կորոնավիրուսի համավարակի պատճառով։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին պատմել է Զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման կազմակերպության ներկայացուցիչ Հանս Մեյսինսեթը։
Նախկինում զինվորականները կարող էին զորացրվել բանակում ստացած ներքնազգեստով, սակայն այժմ նրանցից պահանջում են ներքնազգեստը թողնել՝ նորակոչիկների կողմից այն նորից օգտագործելու նպատակով:
Դա պայմանավորված է նրանով, որ համավարակի պատճառով զինվորականները բախվել են մատակարարումների հետաձգման հետ։ Նախկինում զորացրման ժամանակ ներքնազգեստի հանձնումը ժամանակավոր միջոց էր, իսկ այժմ այն ներդրվել է մշտական հիմունքներով։
Նորվեգական բանակում խնդիրները սկսվել են ոչ միայն ներքնազգեստի, այլև կոշիկների հետ կապված: