«Նորմանդական ձևաչափով» հաջորդ բանակցությունները տեղի կունենան 2 շաբաթ անց
«Նորմանդական ձևաչափի» առաջնորդների քաղաքական խորհրդատուների հաջորդ բանակցությունները տեղի կունենան 2 շաբաթից, Բեռլինում. հայտարարել է ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը «նորմանդական ձևաչափի» (ՌԴ, Գերմանիա, Ուկրաինա, Ֆրանսիա) առաջնորդների քաղաքական խորհրդատուների հանդիպման արդյունքներով. փոխանցում է TASS-ը։
Նրա խոսքով՝ Փարիզում 8․5 ժամ տևած հանդիպմանն անդրադարձ է կատարվել առկա տարընթերցումներին, Մինսկի համաձայնագրերի տարբեր մեկնաբանություններին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հավելյալ խորհրդակցություններ անցկացնել, որպեսզի 2 շաբաթ անց հանդիպելիս փորձ արվի գտնել լուծում 7 տարի շարունակված խնդիրներին։
Կոզակը հույս է հայտնել, որ առաջիկա 2 շաբաթներին Դոնբասի կարգավիճակի հարցը կշարժվի մեռյալ կետից, որ հաջորդ հանդիպումն ավելի կառուցողական կլինի։