ԲԵՅՐՈՒԹՈՒՄ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 50-Ի
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձաններին իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 50-ի, հայտնում է Լիբանանի քաղաքացիական պաշտպանության մարմինը։
Նախկինում Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել էր 45 մահվան մասին։
«Հարավային արվարձաններում իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 50-ի»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Քաղաքացիական պաշտպանությունը հավելել է, որ ևս 11 մարդ անհետ կորած է համարվում։