Գիտնականներն առաջարկել են նոր վարկած մուգ նյութի հայտնվելու մասին
- anigevorgn
- Dec 2, 2024
- 1 min read

Ֆիզիկոսներն առաջարկել են նոր վարկած, որի համաձայն՝ մուգ նյութն ի հայտ է եկել չափազանց կարճ ինֆլյացիոն փուլի ընթացքում, երբ Տիեզերքն արագ ընդլայնվել է էքսպոնենցիալ ձեւով։ Նոր մոդելի մասին հոդվածը հրապարակվել է Physical Review Letters-ում ԱՄՆ Տեխասի նահանգի երեք գիտնականների կողմից։
Գաղափարն այն է, որ մուգ նյութը գոյացել է թերմալ վաննայի հետ նրա փոխգործակցության արդյունքում, իսկ դրա առատությունը ստեղծվել է «ցրտահարման» կամ «սառեցման» ճանապարհով։ Սառեցման սցենարի դեպքում մուգ նյութը գտնվում է վաննայի հետ քիմիական հավասարակշռության վիճակում ժամանակի ամենավաղ պահերին։
Սառեցման սցենարի դեպքում մուգ նյութը երբեք հավասարակշռված վիճակում չի լինում վաննայի հետ։ Նման ճնշված փոխգործակցությունը մուգ նյութի եւ թերմալ վաննայի միջեւ կարող է լինել փոխգործակցության հետեւանք դաշտի քվանտային տեսություններում։
Ուլտրամանուշակագույն սառեցման դեպքում թերմալ վաննայի ջերմաստիճանը միշտ այն մասնիկների զանգվածից ցածր է, որոնք կապում են մուգ նյութը Տարրական մասնիկների ֆիզիկայի ստանդարտ մոդելի հետ։ (Համամասնական էներգիայի զանգվածը եւ ջերմաստիճանը կարող են կապված լինել հիմնարար հաստատունների միջոցով)։
Տիեզերական ինֆլյացիայի տեսությունն առաջին անգամ 1981թ. առաջարկել է ամերիկացի ֆիզիկոս Ալան Գուտը։ Նա հնարավոր է համարել, որ առաջին պահերին Տիեզերքն ընդլայնվել է 1 026 անգամ 10 -36 վայրկյանում։ Այն բանից հետո, երբ ինֆլյացիան դադարել է, Տիեզերքը շարունակել է ընդլայնվել, չնայած ոչ էքսպոնենցիալ ձեւով։ Ինֆլյացիայի շարժիչ ուժը մինչ այժմ անհայտ է, չնայած տիեզերաբաններն այն անվանում են ինֆլանտ՝ հիպոթետիկ դաշտ, որն ընդգրկում է ողջ տարածություն-ժամանակը։
WIFI — Warm Inflation via ultraviolet Freeze-In մոդելում մուգ նյութը ստեղծվում է մասնիկների հետ ոչ մեծ եւ հազվադեպ փոխգործակցությունների միջոցով տաք, էներգետիկ միջավայրում։ Սա առայժմ չի կարող հաստատվել դիտարկումներով, բայց սցենարի կարեւոր մասը՝ տաք ինֆլյացիան, կստուգվի հաջորդ տասնամյակի ընթացքում, տիեզերական միկրոալիքային ֆոնի այսպես կոչված փորձերի միջոցով։