Հրդեհ Երևանի սրճարաններից մեկում․ Տուժած կա
Նոյեմբերի 16-ին, ժամը 15:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գտնվող բացօթյա սրճարաններից մեկում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ սրճարանի բացօթյա տարածքում գազի բալոնից (10 կգ) տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։ Մեկ քաղաքացի դեմքի շրջանում ստացել է այրվածքներ և մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ հոսպիտալացվել:
Հրդեհը մարվել է ժամը 15։55-ին։ Այրվել են գազի բալոնից արտահոսած գազը, վառարան և երկու աթոռ: