top of page

Իրավիճակը Հյուսիսային Կովկասում բարդանում է․ Բորտնիկով

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Dec 10, 2024
  • 1 min read

Իրավիճակը Հյուսիսային Կովկասում բարդանում է, տարածաշրջանը շարունակում է միջազգային ահաբեկիչների համար գրավիչ վայր հանդիսանալ, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը։

«Իրավիճակը գնալով ավելի է բարդանում նաև Հյուսիսային Կովկասում։ Տարածաշրջանը շարունակում է միջազգային ահաբեկչական կազմակերպությունների համար իրենց մտադրությունների իրականացման վայր մնալ, նրանք համառորեն փորձում են արմատական ​​կրոնական գաղափարներ պարտադրել տեղի բնակչությանը»,- ասել է  Բորտնիկովը։

ՌԴ ԱԴԾ տնօրենի խոսքով՝ ահաբեկիչների արմատական գաղափարախոսության կործանարար ազդեցության տակ ընկած մարդիկ հետագայում դառնում են իշխանության և իրավապահ մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև կրոնական օբյեկտների վրա զինված հարձակումների հիմնական իրագործողները։

bottom of page