top of page

Ի՞նչ պարտավորություն ունի աշխատունակ չափահաս զավակը՝ ծնողների ապրուստը հոգալու հարցում

Աշխատունակ չափահաս զավակները պարտավոր են պահել իրենց անաշխատունակ և օգնության կարիք ունեցող ծնողներին և հոգ տանել նրանց մասին։

Ծնողներից ալիմենտի բռնագանձման կարգը ըստ Ընտանեկան օրենսգրքի 75-րդ հոդվածի սահմանվում է հետևյալ կերպ․

Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում՝ ալիմենտը բռնագանձվում է դատական կարգով։

  • Դատարանը, ելնելով ծնողների և զավակների գույքային ու ընտանեկան դրությունից, ինչպես նաև ուշադրության արժանի շահերից, որոշում է յուրաքանչյուր զավակից բռնագանձվող ալիմենտի չափը՝ կայուն դրամական գումարի տեսքով։ Ալիմենտը ենթակա է վճարման ամեն ամիս։

  • Դատարանը կարող է հաշվի առնել տվյալ ծնողի բոլոր չափահաս աշխատունակ զավակներին՝ անկախ նրանից, թե պահանջը ներկայացվել է մեկ, մի քանի, թե բոլորի դեմ։

  • Չափահաս զավակները կարող են ազատվել իրենց անաշխատունակ և օգնության կարիք ունեցող ծնողների ապրուստը հոգալու պարտականությունից, եթե դատարանը հաստատի, որ ծնողները ժամանակին խուսափել են իրենց ծնողական պարտականությունները կատարելուց։

  • Չափահաս զավակները ազատվում են ծնողական իրավունքներից զրկված ծնողներին ալիմենտ վճարելու պարտականությունից։

1/1788
bottom of page