top of page

Բենեդիկտ Քամբերբեթչը, Ռոզամունդ Պայքը և Էնթոնի Հոփքինսը` Գայ Ռիչիի նոր ֆիլմում

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Nov 13, 2024
  • 1 min read

Բենեդիկտ Քամբերբեթչի, Ռոզամունդ Փայքի և Էնթոնի Հոփքինսի աստղային թիմը կներգրավվի Գայ Ռիչիի «Կինը և շունը» նոր ֆիլմում։

Ըստ Deadline-ի, ֆիլմի սյուժեի մանրամասները գաղտնի են պահվում, սակայն այն նկարագրվում է որպես «վերադարձ բրիտանական արիստոկրատիայի գունեղ, դավաճան աշխարհ, որը Ռիչին ուսումնասիրել է «Ջենտլմենները» ֆիլմում և հեռուստասերիալում:

Նկարահանումները պետք է սկսվեն 2025 թվականի փետրվարին Մեծ Բրիտանիայում։

Սցենարը գրել է Ռիչին, ով նաև ֆիլմի պրոդյուսերն է երկարամյա պրոդյուսեր գործընկեր Իվան Աթկինսոնի և Black Bear-ի Ջոն Ֆրիդբերգի հետ միասին:

bottom of page