Աբխազիայում ստեղծվել է ընդդիմության համակարգող խորհուրդ՝ իշխանությունը փոխելու համար
- anigevorgn
- Nov 15, 2024
- 1 min read

Աբխազիայում, այն բանից հետո, երբ ցուցարարները վերահսկողություն են հաստատել խորհրդարանի շենքերի և նախագահի աշխատակազմի վրա, ստեղծվել է ընդդիմության համակարգող խորհուրդ, հայտնում է Respublika-ն։ Գործող նախագահ Ասլան Բժանիայի հակառակորդները պահանջում են նրա հրաժարականը։
«Խորհրդարանի նախագահ Լաշա Աշուբան վերադարձել է Ասլան Բժանիայի հետ հանդիպումից հետո, և ներկայում բանակցություններ են ընթանում Համակարգող խորհրդի ներկայացուցիչների հետ։ Աբողջ Աբխազիայից հավաքված ժողովուրդը չի ցրվում ցուցարարների կողմից ամբողջությամբ վերահսկվող կառավարական շենքերի մոտից»,- գրում է Respublika-ն։
Ընդդիմադիր Էշսու Կակալիան՝ աբխազական «AIDGYLARA» հասարակական կազմակերպության բարձրագույն խորհրդի ներկայացուցիչը, ելույթ է ունեցել համակարգող խորհրդի անունից և հայտնել, որ Բժանիային հրաժարականի պահանջ է ներկայացվել։ Նախագահը ժամանակ է վերցրել` մտածելու համար: Տեղի ընդդիմությունը դժգոհ է առաջին հերթին Մոսկվայի և Սուխումի միջև ռուսական ներդրումների մասին կնքված համաձայնագրից։ Երկու երկրների կառավարությունների ներկայացուցիչները ստորագրել են այս փաստաթուղթը։ Ընդդիմությունը պնդում է, որ Աբխազիան տնտեսական օգուտ չի ստանա այս համաձայնագրից և պետք է չեղարկի այն։