«Այս 3 տարվա մեջ 3 անգամ չեն հարցրել՝ Արման ջան, ինչպե՞ս ես». Անահիտ Սիմոնյան
«Հայկոյի մահից հետո նրա ընկերներն ուղղակի անհետացան մեր կյանքից, ավելի ճիշտ՝ Արմանի կյանքից: Կարող եմ նշել միայն Կամո Սեյրանյանին, որ մինչ օրս պահում է Արմանի հետ կապը, չեմ կարող դա մոռանալ կամ ուրանալ:
Իսկ մնացած ընկերներն ուղղակի անհետացան ու այդ ամենն, ինչը ներկայացնում են, կեղծավոր հրապարակումները, որ անում են, այնքան կեղծ է:
Միայն ես ու Արմանը գիտենք. ոչ ոք ոչ զանգել է, ոչ էլ այս 3 տարվա մեջ 3 անգամ հարցրել՝ Արման ջան, ինչպե՞ս ես:
Ես չեմ ասում՝ ինձ զանգեն, Արմանը վաղուց մեծ տղա է, իր հեռախոսն ունի և բոլորը գիտեն իր հեռախոսի համարը: Բայց արդյոք ցանկություն ունեն նրանք հետաքրքրվելու Արմանի կյանքով՝ ոչ»,- «Tete A Tete» հաղորդման շրջանակներում պատմել է երգչուհի Անահիտ Սիմոնյանը: