top of page

Ռուսական բուհերում անվճար ուսուցմամբ տեղերերը ՀՀ-ի համար էապես կավելացվեն. Սուրովցեւ

2023թ. Հայաստանին հատկացվել էր ռուսական բուհերում անվճար ուսուցման 250 քվոտա, եկող տարի այդ թիվն էապես կավելանա։

Այս մասին «Հայաստանը եւ Ռուսաստանը գլոբալ եւ տարածաշրջանային վերափոխման պայմաններում. դասերը եւ ռազմավարական ընտրությունը» թեմայով կոնֆերանսում ասել է բուհի պրոռեկտոր Ստանիսլավ Սուրովցեւը։

Նա տեղեկացրել է, որ ռուսական համալսարաններում 2023թ. սովորել է ավելի քան 5 000 հայ ուսանող։

Նա ավելացրել է, որ ՄԳԻՄՕ-ում այժմ սովորում է 37 ուսանող Հայաստանից՝ նշելով, որ սկսած 1990-ականների կեսերից՝ համալսարանն ավարտել է ավելի քան 200 հայ ուսանող։

Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանի եւ Հայաստանի կապերի ամրապնդման համար քաղաքական եւ տնտեսական գործոններն, իհարկե, կարեւոր են, բայց արդյունավետ, բարեկամական եւ գործնական հարաբերությունների հիմքում ընկած է վստահությունը։

«Ուստի վստահության հարցը կրիտիկական նշանակություն ունի, եւ հենց հումանիտար կապերն են  կոչված մարդկանց մակարդակով կապեր ձեւավորել մշակույթի, կրթության եւ գիտության ոլորտներում։ Վստահությունն իր հերթին ծառայում է որպես ռեսուրս երկարաժամկետ նախագծերի եւ ռազմավարական համագործակցության համար։ Այս առնչությամբ կարեւոր է, որ Հայաստանում պահպանվում է հետաքրրքվածությունը ռուսերենով բարձրագույն կրթություն ստանալու հարցում, այդ թվում ռուսական բյուջեի հաշվին»,- ասել է Սուրովցեւը։

1/1790
bottom of page