Անգլիայի եկեղեցին հրաժարվել է թույլ տալ հաղորդության ժամանակ գլյուտեն չպարունակող հաց և ոչ ալկոհոլային գինի օգտագործել
- anigevorgn
- Feb 10
- 1 min read

Անգլիայի եկեղեցին մերժել է Սուրբ հաղորդության կանոնները փոխելու խնդրանքը՝ հանուն նրանց, ովքեր չեն կարող խմել ալկոհոլ կամ գլյուտեն պարունակող հաց։ Կանոնական օրենքի համապատասխան՝ Սուրբ Հաղորդության համար օգտագործվող հացը պետք է պատրաստված լինի «լավագույն և մաքուր ցորենի ալյուրից, իսկ գինին խմորված խաղողի որակյալ և օգտակար հյութից»։Ինչպես նշում է The Guardian-ը, վերապատվելի (կաթոլիկ և բողոքական հոգևորականների հարգական մակդիր) Էլիս Քեմփը համապատասխան խնդրանքով հանդես է եկել Սինոդի ժողովի նախօրեին։«Հնարավո՞ր է ուսումնասիրել հաղորդության ժամանակ գլյուտեն և ալկոհոլ չպարունակող արտադրանքի օրինական օգտագործումը՝ անարդարությունը շտկելու համար», - հարց է բարձրացրել Քեմփը։
Սակայն Մայքլ Իփգրեյվը՝ Լիխֆիլդի եպիսկոպոս և Եկեղեցու Պատարագային հանձնաժողովի նախագահը, ասել է, որ եկեղեցին չի կարող համաձայնվել կանոնների փոփոխությանը: Միևնույն ժամանակ նա բացատրել է, որ կանոնական օրենքը հաղորդություն ստացողից չի պահանջում արարողության ժամանակ պարտադիր խմել գինին կամ ուտել հացը: