top of page

«Հրապարակ». «Գուցե զենքը դրել են Փաշինյանի գլխին ու ստիպե՞լ

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Feb 1
  • 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «Գուցե զենքը դրել են ձեր գլխին, ստիպե՞լ, որ ցեղասպանության հետ կապված նման հայտարարություն անեք, գուցե դա խաղաղության պայմանագիր կնքելու նախապայմանների՞ց է՝ հարցրել է «Հրապարակի» լրագրողը Նիկոլ Փաշինյանին։ «Իմ գլխին ոչ ոք զենք չէր դրել եւ չէր կարող դնել... Խոսքը հետեւյալի մասին է՝ ցեղասպանությունը արդյոք մեզ չպե՞տք է դրդի, որ մենք մի հատ էլ անդրադառնանք աշխարհն ընկալելու մեր բանաձեւերին։

Մենք իրողությունները դարասկզբին, դարի կեսերին, դարավերջին, էսօր էլ` կարող է ճշգրիտ չենք ընկալում։ Կարող է մենք չափից ավելի մեծ հույս ենք դնում արտաքին ինչ-որ քաջալերումներին... մեր իրականության մեջ ընկալվա՞ծ է երիտթուրքերի եւ ՀՅԴ-ի հարաբերությունների հարցը, իսկ կարո՞ղ է պարզվել, որ ինչ-որ շրջանակներ մեր ինչ-որ ցավոտ կետեր կարողանում են օգտագործել մեր անկախ ինքնիշխան պետությունն անհնար դարձնելու համար»։

bottom of page