top of page

ՎԱՐՈՒՄՆ ՈՒ ԱԳՈՒՏԻՆԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԿՈՐՑՆԵԼ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ԻՐԵՆՑ ԷԼԻՏԱՐ ԲՆԱԿԱՐԱՆԸ

Ռուս արտիստներ Անժելիկա Վարումը և Լեոնիդ Ագուտինը կարող են կորցնել իրենց էլիտար բնակարանը Լոս Անջելեսում, որն արժե մոտավորապես 200 միլիոն ռուբլի։ Այս մասին հայտնում է Aif.ru-ն։



Հունվարի 7-ին Լոս Անջելեսի արևմուտքում քամուց առաջացած անտառային հրդեհ է սկսվել: Հրդեհը պատել է քաղաքի երեք շրջաններ՝ Իտոն, Խաղաղօվկիանոսյան Պալիսադես և Հերստ քաղաքները: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կալիֆորնիայում բռնկված հրդեհներն անվանել է նահանգի պատմության մեջ ամենակործանարարը։


Ըստ aif.ru-ի՝ «ինչ-որ տեղ այդ հատվածներում» գտնվում է Ագուտինի և Վարումի բնակարանը՝ 300 քմ մակերեսով։ Հրատարակությունը պնդում է, որ հենց այս բնակարանում է ապրել Անժելիկա Վարումը նախքան ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկը։ Բնակարանի շուկայական արժեքը սկսվում է 200 միլիոն ռուբլուց:


Աստղային զույգը ԱՄՆ-ում բնակարաններ ունի նաև The Pinnacle Condominium Association բնակելի համալիրում, որոնք գտնվում են լողափին: Գույքի մակերեսը կազմում է 170 քմ, իսկ արժեքը՝ ավելի քան 6 մլն դոլար։



bottom of page