top of page

Ո՞վ և ինչու է հնարել QR կոդը

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Nov 2, 2024
  • 1 min read

QR կոդերի զվարճալի նկարները, որոնք մենք այնքան սովոր ենք օգտագործել, 1994 թվականին հորինել են Denso Wave-ի՝ այն ժամանակ Toyota-ի ստորաբաժանման  մասնագետները։ Այս պիտակները սկզբնապես օգտագործվել են արտադրության մեջ ավտոմոբիլային բաղադրիչների և հանգույցների տեղաշարժին հետևելու համար: Denso Wave-ը արտոնագիր ստացավ, սակայն որոշեց տեխնոլոգիան հասանելի դարձնել բոլոր շահագրգիռ կողմերին, ինչն ապահովեց դրա լայն տարածումն ամբողջ աշխարհում։

Ինչպես հայտնում է «Տեխկուլտ»-ը, ենթադրվում էր, որ QR կոդերը կօգտագործվեն արդյունաբերության մեջ, սակայն արդյունքում դրանք դարձան տարբեր խնդիրներ լուծող ունիվերսալ գործիք։ QR-ի օգնությամբ կարելի է համացանցում մուտք գործել վեբկայքեր, փոխանակել այցեքարտեր, ուսումնասիրել ճաշացանկը սրճարանում և վճարումներ կատարել ապրանքների և ծառայությունների համար: QR կոդը բաղկացած է քառակուսիների ցանցից՝ երեք անկյուններում ֆիքսված քառակուսիներով՝ ստույգ կողմնորոշման համար:

Կոդերը գաղտնագրված տվյալներ և հատուկ բեկորներ են պարունակում ՝ հնարավոր սխալները շտկելու համար, որոնք ապահովում են կոդում պարունակվող տեղեկությունը ճիշտ կարդալ նույնիսկ այն դեպքերում, երբ այն վնասված է։ Հետաքրքիր է, որ QR կոդերը դեռ առ այսօր զարգանում են: Այսպիսով, առաջին ծածկագրերը կարող էին պարունակել ոչ ավելի, քան 4 նիշ, իսկ այսօր օգտագործվող ամենաառաջադեմ տարբերակները կարող են մինչև 7089 նիշ պարունակել։

bottom of page