top of page

«Իրավունք». Վահագն Ալեքսանյանը չի հաշտվում Անահիտ Ավանեսյանի պաշտոնավարման հետ. «զենքերը» վայր չի դնում

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Jan 31
  • 1 min read

«Իրավունք» թերթը գրում է. «Իշխանական կուլիսներում շրջանառվող շշուկների համաձայն` ՔՊ ծանր հրետանի համարվող պատգամավոր Վահագն Ալեքսանյանը չի հաշտվում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի պաշտոնավարման հետ։ ՔՊ-ականների պնդմամբ՝ վերջինս մտերիմ շրջապատում դժգոհել է, թե Անոյին հանելը դարձել է հայոց հարցը, սակայն այս հարցում դեռ «զենքերը» վայր չի դնում:

Չար լեզուներն ասում են՝ վերջինս անգամ դիմել է ԲԿ ղեկավարների օգնությանը, բայց՝ ապարդյուն, ոչ մի ղեկավար գլուխ չի դնում նրա հետ, ու առաջնորդվում են «շառից հեռու» տրամաբանությամբ»:

1/2042
bottom of page