Հայտնի է, թե քանի խաղով կորակազրկվի Մբապեն
- anigevorgn
- 5 days ago
- 1 min read
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն, կարծես թե, խուսափել է երկարաժամկետ որակազրկումից։ Ֆրանսիացին հեռացվել էր խաղադաշտից Լա Լիգայի 31-րդ տուրի՝ «Ալավեսի» դեմ խաղում (0։1)։ Մրցավարը հարձակվողինի կարմիր քարտ էր ցույց տվել կոպիտ խախտման համար։
El Partidazo de COPE-ի տեղեկություններով՝ Մբապեն կստանա նվազագույն պատիժ՝ որակազրկվելով ընդամենը մեկ խաղով։ Կառլո Անչելոտին չի կարողանա օգտվել իր աստղային խաղացողից Լա Լիգայի 32-րդ տուրի՝ Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ խաղում, որը կկայանա ապրիլի 20-ին։ Սակայն արդեն ապրիլի 23-ին կայանալիք «Խետաֆեի» դեմ հանդիպման ժամանակ ֆուտբոլիստը հասանելի կլինի «սերուցքայինների» համար։
Մբապեն իրավունք կունենա մասնակցելու նաև Իսպանիայի գավաթի եզրափակիչին՝ «Բարսելոնայի» դեմ, որը նախատեսված է ապրիլի 26-ին։
18:13 19.04.2025
15:31 16.04.2025