top of page

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Ոստիկանությունը հայտարարություն է տարածել

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Oct 30, 2024
  • 1 min read

Համացանցում հայտնվել է police-am.info վեբկայքը, որը ՆԳՆ ոստիկանության www.police.am կայքի կրկնօրինակն է։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։


«Հայտնում ենք, որ police-am.info-ն կեղծ կայք է, որևէ կապ չունի ՆԳՆ ոստիկանության www.police.am կայքի հետ: Հորդորում ենք զերծ մնալ անծանոթ կայքերում կամ էջերում անձնական տվյալներ լրացնելուց: ՆԳՆ ոստիկանության անունից ցանկացած տեղեկատվության հետևել բացառապես պաշտոնական լրահոսի միջոցով»,- նշվում է հաղորդագրության մեջ:

bottom of page