Մոդրիչը յուրահատուկ նվաճում է գրանցել Լա Լիգայում
- anigevorgn
- Dec 8, 2024
- 1 min read

Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը եզակի նվաճում է գրանցել «Ժիրոնա»-ի դեմ հանդիպման (3:0) ժամանակ: 39-ամյա ֆուտբոլիստը նպաստել է «արքայական ակումբի» հաղթանակին՝ կատարելով մեկ գոլային փոխանցում, հայտնում է armsport.am-ը։
Sofascore-ի տվյալներով՝ Մոդրիչը դարձել է Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում առաջին կիսապաշտպանը, որը մեկ խաղում կատարել է 100 և ավելի ճշգրիտ փոխանցում: Շաբաթ օրվա հանդիպման ընթացքում խորվաթը կատարել է 103 փոխանցում (92%-ի ճշգրտությամբ)։
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում ավելի շատ փոխանցումներ մեկ խաղում կատարել են միայն պաշտպաններ՝ «Բարսելոնա»-ի ներկայացուցիչներ Ինյիգո Մարտինեսն ու Պաու Կուբարսին։ Լուկա Մոդրիչի ակտիվում կա 3 գոլային փոխանցում Լա Լիգայի 2024/25 մրցաշրջանի 16 խաղերում։
18:13 19.04.2025
15:31 16.04.2025