top of page

Նազարբաևն այս պահին Ղազախստանում է և հանդիպումներ է անցկացնում տարբեր ուժերի հետ


Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ղազախ ժողովրդին կոչ է արել համախմբվել երկրի ներկայիս նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի շուրջ։ Այս մասին հունվարի 8-ին «Թվիթեր»-ի իր էջում հայտնել է Նազարբաևի մամուլի քարտուղար Այդոս Ուկիբայը։


Մամուլի քարտուղարի խոսքով՝ Ղազախստանի նախկին նախագահն այս պահին գտնվում է Նուր-Սուլթանում։


«Խնդրում ենք գիտակցաբար սուտ և ենթադրական տեղեկատվություն չտարածել։ Էլբասին (ազգի առաջնորդ, խմբ.) մի շարք խորհրդատվական հանդիպումներ է անցկացնում և անմիջական կապի մեջ է Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ»,- գրել է նա։


Ուկիբայը նաև նշել է, որ վերջին օրերին Նազարբաևը մի քանի հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի հետ բարեկամ երկրների ղեկավարների հետ։

1/1815
bottom of page