top of page

ՆԱՏՕ-ն ժամանակավորապես փակում է իր գրասենյակը Կիևում


ՆԱՏՕ-ն ժամանակավորապես փակում է իր գրասենյակը Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում և անձնակազմին տեղափոխում է Բրյուսել և Լվով, այս մասին հայտնում է նորվեգական VG հրատարակությունը։

Նշվում է, որ ՆԱՏՕ-ն և նրա անդամ երկրները շատ ուշադիր հետևում են իրավիճակին, գնահատում են այն և ձեռնարկում բոլոր անհրաժեշտ նախազգուշական միջոցները։

«Մեր աշխատակիցների անվտանգությունն առաջնահերթություն է, ուստի նրանց տեղափոխում ենք Լվով և Բրյուսել։ Այսպիսով, Ուկրաինայում ՆԱՏՕ-ի գրասենյակները դեռ գործում են»,- ասվում է ՆԱՏՕ-ի ներկայացուցչի ուղերձում, որը հասանելի է դարձել նորվեգական թերթում։

bottom of page