ՆԱՏՕ-ին միանալու հարցով մենք Ռուսաստանի հետ չենք խոսի. Ուկրաինայի պաշտպանության նախարար
«Մենք Ռուսաստանի հետ չենք խոսում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության մասին։ Եվ Ուկրաինան, և Վրաստանն ինքնիշխան երկրներ են: Մենք ձգտում ենք դառնալ ՆԱՏՕ-ի անդամ։ Սա ամրագրված է մեր Սահմանադրությամբ։ Սա մեզ համար օրենք է։ Մենք այդ հարցի շուրջ չենք խոսի Ռուսաստանի հետ», - Վրաստանի Առաջին ալիքի լրագրողի հարցին ի պատասխան ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։
Ուկրաինայի պաշտպանության նախարարը նախօրեին ներկա է գտնվել Չեռնոբիլի գոտում անցկացվող զորավարժություններին։