Մյանմայի հանքավայրերից մեկում սողանք է տեղի ունեցել․ շուրջ 100 մարդ անհետ կորած է
Մյանմայում գտնվող նեֆրիտի հանքերից մեկում սողանքի հետևանքով առնվազն 1 մարդ է մահացել, շուրջ 100 մարդ անհետ կորած է։ BBC-ի փոխանցմամբ՝ հանքափորների մեծ մասը, ամենայն հավանականությամբ, անօրինական աշխատողներ են։
Դեպքը տեղի է ունեցել Կաչին նահանգում տեղի ժամանակով առավոտյան ժամը 4-ին։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Ենթադրվում է, որ սողանքն առաջացել է բեռնատարներից բաց հանքեր թափված գլաքարերի պատճառով։