Մոսկվայում հայազգի հայտնի պրոդյուսերը դանակահարել է ատամնաբույժին
Մոսկվայում տղամարդը դանակով հարձակվել է մայրաքաղաքի մասնավոր կլինիկաներից մեկի ատամնաբույժի վրա։ Ըստ տեղեկության հարձակվողը հայազգի հայտնի պրոդյուսեր 59-ամյա Մուրադ Հովհաննիսյանն է։
Մոսկվայում դժգոհ հաճախորդի կողմից հարձակման ենթարկված ատամնաբույժ Ջամալ Օդիլովը մահացել է հիվանդանոցում, հայտնում է Մոսկվայի դատախազությունը:
Հաղորդվում է, որ 1961 թվականին ծնված Հովհաննիսյանը դանակով հարվածել է ատամնաբուժարանի աշխատակցին՝ դժգոհ լինելով մատուցված ծառայություններից։
Նա արդեն կալանավորվել է։