top of page

Մոսկվա-Աբական չվերթի ուղեւորները ծեծկռտուք են սարքել աղջկա կողքին նստելու համար


Մոսկվա-Աբական չվերթի բիզնես դասի երկու ուղեւորները կռվել են ինքնաթիռի ուղեւորուհիներից մեկի կողքին գտնվող տեղի համար։ Միջադեպի մասին հայտնել Է ՌԵՆ ՏՎ հեռուստաալիքը։

Ուղևորներից մեկը իր ընկերուհու հետ մեկնում էր Աբական և կոնֆլիկտի մյուս մասնակցին առաջարկել է տեղերով փոխվել, որպեսզի նստի իր սիրեցյալի կողքին։ Նա հրաժարվել է եւ հրել է տղամարդու ընկերուհուն՝ վիրավորելով նրան։ Դրանից հետո ծեծկռտուք է սկսվել, որի ընթացքում հարվածել են մասնակիցներից մեկի դեմքին։ Տղամարդկանց բաժանել են բորտուղեկցորդներն ու ուղեւորներից մեկը։

Վայրէջք կատարելուց հետո կարգազանցներին ձերբակալել են օդանավակայանում եւ տեղափոխել հերթապահ մաս։ Նրանց նկատմամբ վարչական գործ է հարուցվել մանր խուլիգանության համար։ Մնացած հանգամանքները պարզվում են։

bottom of page