top of page

Որքան է մեծացնում օմիկրոնի դեմ հակամարմինների թիվը Moderna պատվաստանյութը

  • Armen Sukiasyan
  • Nov 20, 2022
  • 1 min read


COVID-19-ի դեմ Moderna ընկերության պատվաստանյութի բուստերային չափաբաժինը 37 անգամ բարձրացնում Է հակամարմինների մակարդակը կորոնավիրուսի օմիկրոն շտամի հետ շփման դեպքում: Այդ մասին, հաղորդվում Է ընկերության մամուլի տեղեկագրում:


«Ներկայում հավանության արժանացած мРНК-1273 պատվաստանյութի 50 միկրոգրամի չափով խթանիչն օմիկրոնը չեզոքացնող հակամարմինների մակարդակը մոտավորապես 37 անգամ բարձրացնում Է խթանիչի ներարկումից առաջ եղած դրանց մակարդակների համեմատությամբ»,-ասվում Է մամուլի տեղեկագրում, որը հրապարակվել Է ընկերության կայքում:


Դեռ ավելին, ընկերությունը հետազոտել Է նաեւ պատվաստանյութի խթանիչի 100 միկրոգրամի չափով չափաբաժինը: Դրա ազդեցությունն առաջացնում Է հակամարմինների 83 անգամ ավելացում: Փաստաթղթում նշվում Է, որ այս տվյալներն ստացվել են Moderna-ի պատվաստանյութի խթանիչի մի քանի տարատեսակների կլինիկական փորձարկումների արդյունքում:


Հակամարմինների մշակումն ուսումնասիրելու արդյունքում, որոնք ստացվում են տարբեր խթանիչների ներարկման հաշվին, ընկերությունը որոշում Է ընդունել իր ջանքները կենտրոնացնել мРНК-1273-ի խթանիչի արդյունավետության ուսումնասիրությունը շարունակելու վրա: Բացի այդ, Moderna-ում հայտարարել են, որ կշարունակեն օմիկրոն շտամի դեմ լիարժեք պատվաստանյութ մշակել: Այսպիսի պատվաստանյութի կլինիկական փորձարկումները, ինչպես սպասվում Է, կսկսվեն 2022 թվականի սկզբին:


Օմիկրոն շտամը հայտնաբերվել Է նոյեմբերին Աֆրիկայի հարավում: Մասնագետներն այն կարծիքին են, որ դա կարող Է սպառնալիք ներկայացնել, քանի որ չափազանց արագ Է տարածվում, քան մյուս շտամները, որոնք գիտնականները հայտնաբերել են համավարակի ժամանակաշրջանում, եւ պարունակում Է մեծ քանակությամբ մուտացիաներ: Օմիկրոնը հայտնաբերվել Է արդեն աշխարհի ավելի քան 90 երկրներում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

bottom of page