Մինչև երբ պետք է ՀԱՊԿ խաղաղապահները դուրս կգան Ղազախստանից
ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը, պլանի համաձայն, դուրս կբերվեն Ղազախստանից մինչև հունվարի 19-ը ներառյալ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Վաղը մենք 14 կողմից դուրս ենք բերում մեր գործընկերների`Հայաստանի, Տաջիկստանի և Բելառուսի կողմից ներկայացված բոլոր ուժերը։ Ղրղզ գործընկերները հեռանում են՝ հաշվի առնելով, որ մոտակայքում են ու կարող են գնալ իրենց ուժերով։ Հետագա 5 օրերի ընթացքում կիրականացվի խաղաղապահ ուժերի ամբողջական դուրսբերումը`պահպանվող օբյեկտները հանձնելով ղազախական ուժային կառույցներին։ Ծրագրում ենք ամբողջ աշխատանքն ավարտել հունվարի 19-ին»,-նշել է Շոյգուն։
Շոյգուի խոսքով՝ Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահները պաշտպանության տակ են վերցրել հատուկ նշանակություն ունեցող 14 օբյեկտ։