top of page

Սիսիան քաղաքում և Ույծ գյուղում ջրամատակարարումը կդադարեցվի

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Dec 9, 2024
  • 1 min read

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 10-ին ժամը 10:00-22:00-ն  կդադարեցվի Սյունիքի  մարզի Սիսիան քաղաքի՝ Սպանդարյան, Կոմիտասի, Մայիսյան, Սյունիքի, Պ. Սևակի, Գայի, Հ.Թումանյան փողոցների և  Ույծ գյուղի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

bottom of page