Search
Մետրոպոլիտենում տեղի է ունեցել տեխնիկական խափանում
- Armen Sukiasyan
- Nov 20, 2022
- 1 min read

Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը հայտնում է. «Տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն թվականի նոյեմբերի 19-ին՝ ժամը 19:25-ից մինչև 19:40-ն, մետրոպոլիտենում տեղի է ունեցել տեխնիկական խափանում։ Պատճառը հանդիսացել է N21 երթուղու տեխնիկական խափանումը՝ Շենգավիթ-Չարբախ ուղեհատվածում, որի պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ժամը 19:40-ի դրությամբ խնդիրը վերացվել է մասնագետների կողմից և երթևեկությունը վերականգնվել է ամբողջ գծով։ Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար»։